Вебмастер / PHP / PHP5 A >> PHP Փոփոխականնեեր, var_dump( )

PHP Փոփոխականնեեր, var_dump( )


Ключевые слова
PHP5  Փոփոխականնեեր  var_dump( )  Webmaster  Developer  ՊՀՊ5  Մարտիրոսյան Հովհաննես  script  սկրիպտ   

Автор: Մարտիրոսյան Հովհաննես Просмотров 2367
Опубликовано: 2012-11-13 20:30:17

Փոփոխականները PHP լեզվում ժամանակավոր, այսպես կոչված, «պարկուճներ» են տվյալների պահպանման համար։ Նրանք ունեն իրենց անունը և նշանակությունը։ Փոփոխականների անունները պետք է սկսվեն դոլլարի նշանով ապա լատինական տառ կամ նեքին գծիկ և սրանից հետո տառերի, թվերի և նեքին գծիկների ցանկացած հաջորդականություն։

Ճիշտ է Սխալ է
$a $1a
$a12w $a##
$_anun3 $_anun@
$L_iu $a"p

Ինչպես նկատեցիք՝ փոփոխականների անունները սկավում են դոլլարի նշանով, որից հտո միայն տառ կամ ներքին գծիկ, ևապա տառեր, թվեր կամ Ներքին գծիկներ։


Փոփոխականներին արժեք են տալիս հավասարման նշանով (=) ։ Հիշեք` PHP լեզվում սա մաթեմատիկական հավասարման նշանը չե, այլ վերագրման օպերատորը։ Այսինքն $city='Yerevan'; կարդացվում է այսպես «փոփոխական city-ին վերագրել Yerevan արժեքը»։ Կամ $azganun='Կարապետյան'; «փոփոխական azganun-ին վերագրել Կարապետյան արժեքը»։ Փոփոխականներին աժեք վերագրելը նույնպես PHP արտահայտություն է և նրա վերջում պետք է դրվի կետ-ստորակտ նշանը ( ; ):


<html lang='hy'>
<head>
<meta charset="utf-8">
</head>
<body>
<?php
// փոփոխական A-ին վերագրում ենք Երևան արժեքը
$A = 'Երևան';
// Էկրանի տպում ենք Երևան (փոփոխական A-ի արժեքը)
echo $A;
// փոփոխական A-ին վերագրում ենք այլ արժեք
$A = 'Արմավիր';
//կարտարում ենք տողադարձ և տպում փոփոխական A-ի նոր արժեքը
print'<br>';
print $A;
?>
</body>
</html>

Երևան
Արմավիր

Երևի նկատեցիք, որ փոփոխականներին արտածելիս չօգտագործեցինք ապոստրիֆները։ Եկեք փորձեր կատարենք։


<?php
//փոփոխական A-ին վերագրում ենք Gyumri արժեքը
$A = 'Gyumri';
echo $A;  //Էկրանին կտպի Gyumri
echo "$A";  //Էկրանին կտպի Gyumri
echo '$A';  //Էկրանին կտպի $A
/*
Կրկնակի ապոստրիֆներում տեղադրված փոփոխականներին
ցանկալի է տեղադրել այս նշանների { } մեջ։
echo "{$A}";
*/
// Եզակի ապոստրիֆները տպում են տողը այնպես, ինչպես որ կա առանց մշակման
//Այս մասին կմանրամանենք տողային (տեքստային) տվյալներին նվիրված նյութերում
?>

Եթե չեք մոռացել PHP լեզովում echo օպերատորը ստորակետների օգնությամբ թույլ էր տալիս տպել մեկից ավել տողեր։

<?php
// $t -ին տալիս ենք 1890 արժեքը
//Թվային արժեքները վերագրում ենք առանց ապոստրիֆների,
$t = 1890;
echo 'Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հիմնադրվել է ' , $t, ' թվականին Կովկասում: ' ;
// Վերևի տողն ավելի օպտիմա է քանի-որ ինտերպրետատորը կրկնակի ապոստրիֆների
//մեջ փնտրում է փոփոխականներ Իսկ դա ռեսուրսնեի ծախս է
echo"Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հիմնադրվել է {$t} թվականին Կովկասում: ";

$a = 'Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հիմնադրվել է  ';
$b = 1890;
$c = ' թվականին Կովկասում: ';
echo $a,$b,$c;
?>
// բոլոր 3 դեպքերում էլ ստանում ենք նույն արդյունքը։ Էկրանին տպվում է
//Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հիմնադրվել է 1890 թվականին Կովկասում:


Ինչպես համարյա բոլոր ծրագրավորման լեզուներում, այնպես էլ PHP-ում տվյալները ունեն տիպեր։ Եվ քանի-որ փոփոխականները իրենց մեջ են պահում տվյաներ նրանք էլ ընդունում են իրենց մեջ պարունակած տվյաների տիպը։ Տիպերին մենք կանցնենք հաջորդ նյութում, հիմա եկեք նրանց նայենք փոփոխականների պրիզմայով։ Այս հարցում մեզ կօգնի var_dump() ֆունկցիան։


<?php
//Ես դիտմամբ եմ բոլոր փոփոխականներին տվել նույն անունը՝ $a
// Միևնույն սկրիպտում փոփոխականներ հաճախ են ընդունում տարբեր արժեքներ

$a = 8;
// $a-ին տալիս ենք 8 բնական թվի արժեքը
var_dump($a);
//  Էկրանին կտպվի int(8) 
$a = 8.064;
//$a-ին տալիս ենք 8.064 իրական(REAL) թվի արժեքը
var_dump($a);
//  Էկրանին կտպվի float(8.064) 
$a = 'Օզանյան Անդրանիկ';
// $a-ին տալիս ենք Օզանյան Անդրանիկ տեքստային արժեքը
var_dump($a);
//  Էկրանին կտպվի string(31) "Օզանյան Անդրանիկ"
// Թեև Օզանյան Անդրանիկ տողը կազմված չէ 31 տառերից, սակայն այն խլում է 31 բայթ
$a = 'Ozanyan Andranik';
// $a-ին տալիս ենք Ozanyan Andranik տեքստային արժեքը
var_dump($a);
//  Էկրանին կտպվի string(16) "Ozanyan Andranik"
?>

Վերևի սկրիպտում մենք տեսանք երեք տիպի փոփոխականներ int-integer, float, string։ Իրականում նրանց թիվը 8-է։


<?php
$a = 20;
echo '$a', '-ի արժեքն է ' , $a;
echo '$a', "-ի արժեքն է  {$a}";
echo "\$a-ի արժեքն է  $a "; // թեք սլեշով ( \) Էկրանավորում էնք դոլլարի նշանը և այն դառնում է հասարակ սիմվոլ
// Բոլոր երեք դեպքերում էլ էկրանին տպվում է $a-ի արժեքն է 20
?>
Protected by Copyscape DMCA Takedown Notice Infringement Search Tool