Вебмастер / PHP / PHP5 A >> PHP մեկնաբանություններ

PHP մեկնաբանություններ


Ключевые слова
PHP5  Webmaster  Developer  ՊՀՊ5  Մարտիրոսյան Հովհաննես  PHP5 մեկնաբանություններ  PHP5 comments  script  սկրիպտ   

Автор: Մարտիրոսյան Հովհաննես Просмотров 1945
Опубликовано: 2012-11-13 03:09:12

PHP կոդը հաճախ կարիք է ունենում մեկնաբանության: Դժվար թե լուրջ ծրագիր գրելուց հետո դուք հիշեք ձեր իսկ ստեղծած փոփոխականների, ֆունկզիաների, դասերի, կոնստանտների դերն ու նշանակությունը, տեղը կամ անունը։ Իսկ եթե մի քանի ամիս կամ տարի հետո հարկավոր է լինում վերադառնալ նույն ծրագրին և փոփոխության ենթարկել նրան։ Կամ ասենք Ձեր կոդով պիտի աշխատի մեկ այլ ծրագրավորող։
Կա նաև մեկ այլ "առօրեական" պատճառ։ Սկրիպտը գրելիս շատ հաճախ կարիք է առաջանում հեռացնել նրա մի մասը ստուգումների և փորձարկումերի համար։ Այս և այլ դեպքերում մեզ օգնության են գալիս մեկնաբանությունները։

//

<?php
// Այս տողը չի խանգարի սկրիպտի աշատանքին, քանի-որ այն մեկնաբանություն է։
// Ներքևի գրառումը էկրանին կտպի Հայաստան բառը
echo 'Հայաստան';
echo '<br />';// <br /> տեգի օգնությամբ գնացինք մեկ տող ներքև
print "Հայաստանի Հանրապետություն";
//Այս տողում կարելի է գրել ծրագրային կոդ, որը կարհամահվի PHP ինտերպրետատորի կողմից
?>

Հայաստան
Հայաստանի Հանրապետություն

Ինչպես նկատեցիք, // նշաններից հետո գրվող տեքստը չի ազդում սկրիպտի աշխատանքի վրա։ Սա մեկտողանի մեկնաբանություն է որի ազդեցության ոլորտը սկսվում է իր տեղադրման վայրից և շարունակվում մինչև տվյալ տողի վերջը։
Մեկտողանի մեկնաբանություն մեկ այլ տեսակ էլ կա #։


#

<?php
#Սա նույնպես մեկնաբանություն է։
# print'Armenia';
//print'Armavir';
print'Kars'; # էկրանին կտպվի միայն Kars բառը
###
# Ցանկացած տեքստ
?>

Kars


/* */

<?php
/* Սա բազմատող
Մեկնաբանություն
է, որի ազդեցության ոլորտը սկսվում է իր տեղադրման
վայրից և շարունակվում
մինչև փակվելը։
Աստղանիշերը գտնվում են ներսում, իսկ սլեշները՝ դրսում։
*/
# Ներքևում կտպվի օրը, ամիսը ապա տարին
print date('j F Y');
/*
Մենք ծանոթ չեինք date()
ֆունկցիային, սակայն մի քիչ առաջ անցանք։
*/
?>

13 November 2012

Protected by Copyscape DMCA Takedown Notice Infringement Search Tool