Вебмастер / PHP / PHP5 A >> PHP echo & print

PHP echo & print


Ключевые слова
PHP5  Webmaster  Developer  ECHO  PRINT  ՊՀՊ5  Մարտիրոսյան Հովհաննես  script  սկրիպտ   

Автор: Մարտիրոսյան Հովհաննես Просмотров 2218
Опубликовано: 2012-11-12 11:13:21

ECHO և PRINT օպերատորները PHP լեզվում տեքստաին ինֆորմացիայի դեպի էկրան արտածման հիմնական գործիքներն են։ Նրանք ունեն որոշակի ֆունկցիոնալ տարբերություններ, սակայն սկսնակներին դեռևս իրենց համար բարդ հասկացություններից հեռու պահելու համար նշենք, որ ECHO օպերատորը դեպի էկրան է արտածում մեկ և մեկից ավելի տողեր, իսկ PRINT օպերատորը՝ միայն մեկ տող։ Իհարկե՝ \n-ի կամ <br > -ի օգնությամբ կարելի է PRINT-ի արտածած տեքստը բաժանել բազում տողերի, բայց իրականում այն դեպի էկրան է ուղարկում միայն մի տող։

Ինչպես մենք գիտենք՝ PHP սկրիպտը պետք է տեղադրել PHP բլոկի մեջ։ Հիմա մնք կգրենք մեր առաջին և ամենահեշտ ծրագիրը՝ որը Ձեզ հնարավորություն կտա առաջին իսկ օրվանից զբաղվել պրակտիկայով։

ECHO

<?php echo 'Ցանկացած տեքստ'; ?>
սկրիպտը էկրանին կտպի
Ցանկացած տեքստ
Հարմարավետության համար եկե'ք գրենք այսպես։
<?php
echo 'Ցանկացած տեքստ';
?>
Ինչպես տեսնում եք արդյունքը նույնն է։ Հիմա մի քիչ մանրամասնենք։
1- Բացում ենք բլոկը։ //<?php
2- echo օպերատորի միջոցով արտածում տեքստը։ // echo 'Ցանկացած տեքստ' ;
3- Փակում ենք բլոկը։ // ?>
Եկե'ք ուշադրություն դարձնենք 2-րդ տողին։ Մեր տեքստը մենք ներդրել ենք ապոսրիֆների ['] մեջ, իսկ վերջում դրել ենք կետ-ստորակետ [;] նշանը։
Հիշե'ք։
1 - PHP լեզվում տողերը կամ ցանկացած տեքստային միավորները գրվում են եզակի կամ զույգ ապոստրիֆների մեջ։
'Սա եզակի ապոստրիֆների մէջ գրված տեքստ է։'     "Իսկ այս տեքստը գրված է կրկնակի ապոստրիֆների մեջ։"
2 - PHP լեզվի արտահայտությունները իրարից բաժանվում են կետ-ստորակետով [;] ։


Մեր դեպքում կար ընդամենը մեկ PHP արտահայտություն ( echo 'Ցանկացած տեքստ' ) և կարող էինք կետ-ստորակետը չկիրառել։


Սկսնակներին շբոթության մեջ չգցելու համար մենք խոսեցինք միայն տողերից։ Սակայն ECHO և PRINT օպերատորները արտածում են նաև փոփոխականների արժեքներ, ֆունկցիաների արդյունքներ և այլն։
Հիշե'ք։
Եթե տողում չկան հատուկ նշաններ (\n,\t և այլն), փոփոխականներ, ֆունկցիաներ ցանկալի է օգտագործեք եզակի ապոստրիֆներ, PHP ինտերպրետատորին չծանրաբեռնելու համար։
Հակառակ դեպքում օգտվեք միայն կրկնակի ապոստրիֆներից։


Ինչպես վերևում նշել էի ի տարբերություն PRINTECHO-ն կարող է արտածել մեկից ավել տողեր։
<?php
echo 'Ցանկացած տեքստ', 'Մեկ այլ տեքստ';
?>
Ցանկացած տեքստՄեկ այլ տեքստ
Եթե նկատեցիք ստորակետի օգնությամբ կարելի է բազում տողային միավորներ արտածել ։ Երկու տողերը դուրս են գալիս իրար կպած։ Կարող եք ապոստրիֆների մեջ դնել բացատանիշ, կամ բացատանիշի HTML հատուկ նշանը։
<?php
echo 'Ցանկացած տեքստ ', '&nbsp;&nbsp;Մեկ այլ տեքստ';
?>
Ցանկացած տեքստ   Մեկ այլ տեքստ
PRINT-ի դեպքում անհրաժեշտ է երկու անգամ կանչել օպերատորին։
<?php
print 'Ցանկացած տեքստ ';
print 'Մեկ այլ տեքստ'
?>
Ցանկացած տեքստ Մեկ այլ տեքստ


Որպիսի մեր տեքստերը արտաբերվեն առանձին տողերում պետք է ներդնել \n (new line) հատուկ նշանը։ Սակայն բրաուզերը չտեսնելով <BR> տեգը միևնույն է կարտաբերի մեկ տողում։ Այդ իսկ պատճառով անհրժեշտ է ներդնել նաև <BR> HTML տեգը։
<?php
print 'Ցանկացած տեքստ <BR>';
echo 'Մեկ այլ տեքստ'
?>
Ցանկացած տեքստ
Մեկ այլ տեքստ

Այս դեպքում PHP ինտերպրետատորը արտաբերում է Ցանկացած տեքստ <BR> Մեկ այլ տեքստ գրառումը, որը իրականում մեկ տողանի է։ Սակայն բրաուզերը տեսնելով <BR> տեգը՝ կատարում է տողադարձ։
Սկզբնական կոդում(source) տողադարձ կատարելու համար, ինչպես նշեցինք, պետք է օգտվել \n (new line) հատուկ նշանից։ Կրկնեմ, որ հատուկ նշանները պետք է դնել կրկնակի ապոստրիֆների մեջ։
<?php
echo 'Իմ անունը' , ' Վարդան';
print ' է։';
echo '<BR>';
print 'Ես բնակվում եմ '; print 'Վանաձոր';
echo ' քաղաքում։ ';
?>
Բրաուզերի էկրանից կերևա
Իմ անունը Վարդան է։
Ես բնակվում եմ Վանաձոր քաղաքում։


Հաճախ դիտե'ք սկզբնական կոդը ։ Այն ցույց է տալիս ձեր սկրիպտի արդյունքը առանց բրաուզերի մշակման։ Այս եղանակով շատ ավելի հեշտ է գտնել թույլ տված սխալը։

Google Chrome - Աջ կոճակ էկրանին ապա View Page Source, կամ Tools ապա View Source (Ctrl+U)
Mozilla Firefox - Աջ կոճակ էկրանին ապա View Page Source, կամ Tools ապա Web Developer ապա Page Source (Ctrl+U)
Opera - Աջ կոճակ էկրանին ապա Source կամ View ապա Develper Tools ապա Source (Ctrl+U)




<!DOCTYPE html>
<html lang='hy'>
<head>
	<meta charset="utf-8">
	<title> <?php echo 'My Page'; ?> </title>
</head>
<body>
<?php
print '<p>Առաջին պարագրաֆ։ </p> ' ;

echo "<p>",'Երկրորդ պարագրաֆ։ ' , "</p>";
?>
<p> <?php echo 'Երրորդ պարագրաֆ։ ';  ?> </p>
</body>
</html>

Եթե սերվրի կարգավորումները չեն արգելում կարելի է օգտվել գրառման կարճ եղանակից։
<?php echo 'My Page'; ?> -ի փոխարեն <?='My Page'; ?>

Protected by Copyscape DMCA Takedown Notice Infringement Search Tool