Вебмастер / CSS(3) / CSS3 [Մ.Հ] >> CSS Սկիզբ

CSS Սկիզբ


Ключевые слова
style css  rel=stylesheet  type text/css  Вебмастер  Webmaster  դիզայն  Ոճերի կասկադային աղյուսակ  Մարտիրոսյան Հովհաննես 

Автор: Մարտիրոսյան Հովհաննես Просмотров 2431
Опубликовано: 2012-12-13 15:35:05


CSS -ի ուսուցման պրոցեսը հենց առաջին իսկ օրվանից պրակտիկորեն կատարելու համար, ստեղծում ենք պարագրաֆ և նրան տալիս CSS ոճ։
<p> Ցանկացած տեքստ ..... <p>
<p> տեգը ոճավորելու համար նրան տալիս ենք style ատրիբուտը։
<p style="Այստեղ պիտի գրվի CSS կոդը։ ">
Պարագրաֆին տալիս ենք կարմիր ֆոն background-color:#ff0000;
Պարագրաֆին տալիս ենք երկարություն width:250px;
Պարագրաֆին տեքստին տալիս ենք կապույտ գույն color:#0000ff;
Պարագրաֆին տեքստին տալիս ենք 15 պիքսել չափս font-size:15px;
- - - Այսքանը մեզ բավական է պրակտիկ ուսուցում սկսելու համար - - -



Կարմիր ֆոնով և 250 պիքսել երկարությամբ պարագրաֆ


Կարմիր ֆոնով և 250 պիքսել երկարությամբ պարագրաֆ, որի տեքստը կապուտ է 15 պիքսել մեծության։



Այս պարագրաֆը ունի կլոր անկյուններ և շողք, Բայց այդ մասին ՀԵՏՈ..... ։


CSS կոդի տեղը


Վերևի բոլոր օրինակներում մենք ոճի կոդը գրել ենք տեգի մեջ style ատրիբուտի միջոցով։ Սակայն սա շատ հաճախ անընդունելի տարբերակ է։ Եթե մենք ցանկանանք, օրինակի համար, գրել 20 պարագրաֆ նույնատիպ դիզայնով, ապա մենք պետք է բոլոր տեգերի մեջ գրենք նույն կոդը, որը էֆեկտիվ չէ։
Նույն կոդը մենք կարող ենք գրել մեկ անգամ <head> <style> CSS կոդ </style> </head> տեգերի միջև և միացնել բոլոր պարագրաֆներին։



Երրորդ տարբերակը CSS կոդի գրառումն է մեկ այլ ֆայլում, որը էջին պետք է միացնել <head> տեգերի մեջ դրվող <link> տեգի օգնությամբ։ Ոճի ֆայլին պետք է տալ css ընդլայնումը ։ Օրինակ base.css, կամ style.css:
<link href="ֆայլի հասցեն" rel=stylesheet type="text/css">
<link href="styles/default.css" rel=stylesheet type="text/css">


Protected by Copyscape DMCA Takedown Notice Infringement Search Tool